
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը Հորմուզի նեղուցում գրավել են MSC Aries առևտրային նավը՝ հայտնել են իրանական լրատվամիջոցները:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերին կից ծովային առևտրային փոխադրումների համակարգման կենտրոնը տեղեկացրել էր ԱՄԷ-ի Ֆուջեյրա քաղաքից 50 ծովային մղոն դեպի հյուսիս-արևելք տեղի ունեցած միջադեպի մասին:
Associated Press գործակալության տվյալներով՝ Պորտուգալիայի դրոշի ներքո նավարկող MSC Aries կոնտեյներային նավը կապված է լոնդոնյան Zodiac Maritime ընկերության հետ, որը իսրայելցի գործարար Էյալ Օֆերի Zodiac Group-ի մաս է կազմում: