Վաղը՝ ապրիլի 16-ին, ժամը 11:00-ին խորհրդարանն արտահերթ նիստ կհրավիրի:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ԱԺ արտահերթ նիստը նախաձեռնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Արտահերթ նիստի օրակարգում ՔՊ-ական Ռուստամ Բաքոյանի նախագիծն է լինելու:
Բաքոյանն առաջարկում է հայկական օրացույցում եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր ավելացնել: Բաքոյանի հեղինակած նախագծով, մասնավորապես, առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ անել եւ օգոստոսի 3-ը օրացույցում նշել 2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
Այսօր արտահերթ նիստի օրակարգը հաստատելու համար նիստ կանի նաեւ ԱԺ խորհուրդը:
ԱԺ-ն վաղն արտահերթ նիստ կանի. օրակարգում մեկ հարց է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ