ՏԵՍԱՆՅՈՒԹ․Գեղարքունիքի մարզի տարածքային զինկոմին մեղադրանք է առաջադրվել. զինվորների են բանակից ազատել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային ծառայության Գեղարքունիքի մարզի տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժանմունքի պետի պաշտոնակատար Վարդան Մամիկոնյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա իր ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ Անդրանիկ Մկրտչյանի օժանդակությամբ զորակոչիկներ Արսեն Աբրահամյանի, Արթուր Եղիազարյանի, Արման Աֆրիկյանի, Արեգ Հովհաննիսյանի և Մոնթե Ավետիսյանի օգտին ապօրինի գործողություն կատարելու՝ կեղծ բժշկական ախտորոշումների հիման վրա զինվորական ծառայության հերթական զորակոչից տարկետում տրամադրելու կամ զինվորական ծառայությունից ազատելու և պահեստազորում հաշվառելու հիմքեր ստեղծելու համար տարբեր անձանցից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:

Բացի այդ, Վարդան Մամիկոնյանն Անդրանիկ Մկրտչյանի օժանդակությամբ իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործել է ի վնաս պետական շահերի, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս