
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին անդրադարձել է օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագծի ընդունմանը Ազգային ժողովում:
«Հայաստանի Ազգային ժողովը եզդիների ցեղասպանության հիշատակի օրը ներառել է իր ազգային օրացույցում։ Մեկ դար տարբերությամբ եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի 1915 թ. նահատակության։ Հպարտ եմ, որ այս պատմական օրը ներկայացրել եմ Ֆրանսիան Ազգային ժողովի դահլիճում»,- նշել է Դըկոտինյին։