ՖՈՏՈ. 102 տարի առաջ Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը կյանքից զրկել են Հայոց Ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ Ազմիին և Բեհաեդդին Շաքիր բեյին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տրապիզոնում 15 հազար հայ երեխաներին ծովում խեղդելու հրաման տված Ջեմալ Ազմին և «Թեշքիլաթը մահսուսե» կազմակերպության հիմնադիրներից Բեհաեդդին Շաքիրը սպանվել են 102 տարի առաջ այս օրը՝ վրիժառու, «Նեմեսիս» գործողության իրագործողներից Արշավիր Շիրակյանի և Արամ Երկանյանի ձեռքով:

Տրապիզոնի նախկին նահանգապետ Ջեմալ Ազմին Հայոց Ցեղասպանության կազմակերպիչներից էր, ով ծրագրել էր նահանգի հայերի տարհանումն ու բնաջնջումը և արժանացել «Տրապիզոնյան մսագործ» անվանմանը:

Տրապիզոնյան կոտորածների համար 1919 թվականի մայիսի 22-ին՝ Երիտթուրքերի դատավարության շրջանակներում, հեռակա կարոգով դատապարտվել է մահվան, սակայն սպանվել «Նեմեսիս» գործողության մասնակից հայ վրիժառուներ Արամ Երկանյանի և Արշավիր Շիրակյանի կողմից՝ 1922 թվականի ապրիլի 17-ին։

Նույն օրը միաժամանակ սպանվել է նաև «Միություն և առաջադիմություն» կուսակցության 2-րդ քարտուղար, թուրք քաղաքական գործիչ Բեհաեդդին Շաքիրը:

Հուրի Բաղդասարյան




Լրահոս