Ինչպես կարող էր Հրաչյա Սարգսյանն իր քայլերը չհամաձայնեցնել Փաշինյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նեմեսիս»-ի հուշարձանի տեղադրման շուրջ կրքերը չեն դադարում: Մասնավորապես, Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանում «Նեմեսիս» հուշարձանի տեղադրման որոշումը կառավարությունը չի կայացրել, կայացրել են քաղաքային իշխանությունները, իսկ որոշումը և դրա իրականացումը եղել է սխալ։

Նրա այս հայտարարությունից հետո արդեն այսօր Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտարարել է. «Իհարկե, տեղյակ եմ եղել «Նեմեսիս» հուշարձանի տեղադրման մասին։ Չեմ ասել վարչապետին այդ մասին»:

Իհարկե, առաջին հայացքից Փաշինյանը փորձել է  ցույց տալ, թե քաղաքային իշխանությունն ազատ է, իր որոշումներն ազատ է կայացնում: Սակայն այս հայտարարությունն ինքնին տարօրինակ է հենց այն առումով, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին մեղադրում էին իշխանությունների հետ չհամագործակցելու մեջ: Հիմա արդեն ստացվում է՝ Սարգսյանն էլ իր քայլերը չի համաձայնեցրել Փաշինյանի կամ նրա թիմի հետ:

Այս հանգամանքը կարող ենք տարօրինակ համարել. իրականում հենց այդպե՞ս է եղել, թե փորձում են մաքրել Փաշինյանի անունը:

Ն.Հ.




Լրահոս