ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է, ինչ գրեթե ողջ Հայաստանը քննարկում է Տիգրան Սարգսյանի նախկին խորհրդական, «Մեթալ Փրինս» կորպորացիայի սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի խայտառակ վարքագիծը: Ոմանք չեն հավատում, որ նա մանկապիղծ է` մտածելով, որ սա մեծ խաղ է եւ լուրջ քայլ` ամերիկահայ մեծահարուստին սնանկացնելու համար, ոմանք մտածում են, որ «ծուխն առանց կրակ չի կարող լինել»: Իսկ թե ինչ են մտածում հայրենի իրավապահները, արդեն քանի օր է հնարավոր չէ հասկանալ: Երկար փնտրտուքներից հետո «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ հայրենի իրավապահ մարմինների կողմից հարուցվել է քրեական գործ` «անչափահասների նկատմամբ սեռական գործողությունների եւ համասեռամոլության հակելու հատկանիշներով»: Թե որ գերատեսչությունն է զբաղվում այս գործի քննությամբ, մեզ առայժմ պարզել չհաջողվեց: Միայն տեղեկացանք, որ քրգործը հարուցվել է ոչ թե Սերոբ Տեր-Պողոսյանի նկատմամբ, այլ վերը նշված ձեւակերպմամբ: Թե ինչու են զգուշանում իրավապահները, որ միանգամից մեղադրյալ չեն ճանաչել Տեր-Պողոսյանին, առայժմ դժվար է ասել:




Լրահոս