
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը խառը մենամարտերի «Наше Дело» մրցաշարում նորամուտը կնշի մայիսին, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
«Наше Дело» 83-ի շրջանակներում հայ մարտիկը կմենամարտի բրազիլացի Լուկաս Նասիմենտոյի հետ (8-4):
35-ամյա Հարությունյանը MMA-ում անցկացրել է 7 մենամարտ, տարել 6 հաղթանակ և պարտվել մեկ անգամ: Հայ մարտիկը նախորդ երկու մենամարտն անցկացրել էր ամերիկյան UNF լիգայում: