Հայկական ժամանակ. Տեղյակ է եղել պալատական հեղաշրջում նախապատրաստելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերթի տեղեկություններով, օրերս զբաղեցրած պաշտոնից ազատվել  և կադրերի տրամադրության տակ է ուղարկվել ՀՀ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Տիգրան Բարսեղյանը։ Բարսեղյանի ղեկավարած վարչության հետ են կապվում ԱԱԾ-ի կողմից ընդդիմադիր գործիչներին գաղտնալսելու, նրանց վերաբերյալ դոսյեներ հավաքելու մասին լուրերը։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Բարսեղյանը պաշտոնանկ է արվել, քանի որ տեղյակ է եղել ներիշխանական խմորումների՝ պալատական հեղաշրջում նախապատրաստելու մասին, բայց չի զեկուցել իր ղեկավարությանը։ Մեկ այլ տարբերակով, Բարսեղյանն այս պատմության մեջ «քավության նոխազ» է, քանի որ տեղեկացրել է ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին, իսկ նա չի զեկուցել Սերժ Սարգսյանին։




Լրահոս