Հրապարակ. Խորհրդարանում սկսվել է ԱԺ նախագահի պաշտոնի համար պայքարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերթը գրում է, որ խորհրդարանում սկսվել է ԱԺ նախագահի պաշտոնի համար պայքարը։ «Ինչպես հայտնի է՝ հավանական թեկնածու է համարվում փոխխոսնակ Սամվել Նիկոյանը, որին աջակցում է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Մինչդեռ դեռեւս ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը դեմ չէր լինի իր փոխարեն տեսնել Հերմինե Նաղդալյանին։ Ահա հենց այս պայքարի արդյունք է երեկ հրավիրված «Նորաշեն 2007» կոոպերատիվի անդամների մամուլի ասուլիսը, որի մասնակիցները Նաղդալյանին եւ նրա ամուսնուն մեղադրեցին վաշխառությամբ զբաղվելու եւ իրենց բնակարանները խլելու մեջ։ Իսկ ահա Նիկոյանի հակառակորդները նրան մեղադրում են ալկոհոլային խմիչքների նկատմամբ սիրո եւ այդ գործում նույնիսկ լրագրողներին ներգրավելու մեջ»,- գրում է թերթը։




Լրահոս