Ավստրիացի գիտնականները ստեղծել են փոքր չափսերի կվադրոկոպտեր դրոն, որը աշխատում է բացառապես արևային էներգիայով։ Պերվոսկիտից պատրաստված արևային էներգիա կլանող թերթիկները, որոնք ամրացված են դրոնին, կազմում են վերջինիս զանգվածի միայն 5 տոկոսը և 40 անգամ ավելի բարակ են, քան ստանդարտ թղթի թերթը։ Քաշի հարաբերակցությամբ, այս դրոնների արևային էներգիա մշակելու կարողությունը եզակի է համարվում և արդեն այժմ մասնագետները նշում են, որ հնարավոր է նոր լուծումների հիմք դառնան վերջիններս՝ արևային էներգիայով աշխատելիք գաջեթների համար։
Մասնագետների պնդմամբ պերվոսկիտային արևային պանելները ունեն մեծ հեռանկարներ լուսային էներգետիկայի ոլորտում։ Սակայն դրանք առայժմ իրենց կարողանում են միայն լաբորատոր պայմաններում դրսևորել, քանի որ չափազանց զգայուն են տարբեր երևույթների, օրինակ՝ խոնավության նկատմամբ։
Ավստրիացի գիտնականները նրանց զգայունակությունը նվազեցնելու համար վերջիններս պատել են ալյումինի օքսիդով, իսկ հիմքը պատել են պոլիմերային շերտով։ Մարտկոցի ընդհանուր հաստություն 2,5 մկմ է, ինչը հանդիսանում է պերվոսկիտային իրերի յուրահատկություններից մեկը։