Ձեռք կբերվեն հատուկ սարքավորումներ, որոնք չեն թողնում դրոնների մուտքը ՔԿՀ-ներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շատ ցավոտ ու բարդ թեմա է հանձնուքների թեման: Այդ մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ անդրադառնալով հանձնուքների միջոցով ՔԿՀ-ներ մուտք գործող արգելված իրերի խնդրին:

«Մենք ունենք բավականին նորմալ ուտելիքի որակ, որն անձամբ գնալու եմ, ստուգեմ, հասկանամ՝ ինչն է խնդիրը, որ այդ քանակի հանձնուք է մտնում (ՔԿՀ-ներ-խմբ.), որովհետև հանձնուքն է հենց այն կոռուպցիան, ռիսկը գեներացնում, ինչի միջոցով հիմնականում մտնում են այդ արգելված իրերը:

Նաև պետք է ձեռք բերենք հատուկ սարքավորումներ, կարծեմ՝ իսրայելական արտադրության են, որոնք չեն թողնում դրոնների մուտքը քրեակատարողական հիմնարկ, որովհետև թվայնացման զարգացումը բերում է նման զարմանալի միջոցառումների, երբ դրոնով շատ հեռու տարածքից կարողանում են նետել թմրանյութ կոնկրետ հենց 1 քառակուսի մետրի վրա»,- ասաց Մինասյանը:

Ըստ նախարարի՝ նաև մեծ քանակությամբ այլ միջոցառումներ են իրականացվում՝ կանխելու թմրանյութերի, հոգեմետ դեղերի, հեռախոսների և այլ արգելված իրերի մուտքը ՔԿՀ-ներ:

«Մի քանի ուղղություններով գնալու ենք: 20 տոկոսն ենք արել, այսինքն՝ արել ենք օրենսդրական և թիմային աշխատանքը, իրականը սկսվում է հունվարի 15-ից»,- ասաց նախարարը:




Լրահոս