Սահակաշվիլին հրաժարական կտա. վրացական մամուլ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի

 նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի մերձավոր շրջապատում քննարկվում է արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու հարցը: Այս մասին գրում է վրացական “Ախալի թաոբա” թերթը՝ վկայակոչելով իր անանուն աղբյուրը: Նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ ոչ թե 2013-ին, այլ 2012-ի գարնանը: “Իշխանության ազդեցիկ ներկայացուցիչները, այդ թվում` ԱԱԽ քարտուղար Գեորգի Բոկերիան, Սահակաշվիլիին խորհուրդ են տալիս ընդհանրապես լքել քաղաքական ասպարեզը”,-գրում է թերթը՝ հավելելով. “Սահակաշվիլիի մերձավոր շրջապատում կարծում են, որ եթե նա զբաղեցնի վարչապետի կամ խորհրդարանի խոսնակի պաշտոնը, նոր հեղափոխությունն անխուսափելի կլինի”: Աղբյուրը կարծում է, որ Սահակաշվիլիի հնարավոր հրաժարականը պայմանավորված է ՌԴ նախագահի պաշտոնին Վլադիմիր Պուտինի վերադարձով: “Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ եթե Սահակաշվիլին հեռանա, պատասխան չի տա “իրականացրած հանցագործությունների” համար եւ կշարունակի խաղաղ ապրել”,-գրում է թերթը` ընդգծելով, որ ԱՄՆ-ը վաղուց մտածում է Սահակաշվիլլին փոխելու մասին: Իսկ այդ գործընթացի կատալիզատորը դարձավ քաղաքական ասպարեզում ընդդիմադիր միլիարդատեր Բիզինա Իվանիշվիլիի հայտնվելը:




Լրահոս