Ընդդիմության ցանկացած առաջարկ անընդունելի է. սահմանազատումը եւ սահմամագծումը չի համապատասխանի միջազգային իրավական փաստաթղթերին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ի համար ընդդիմության ցանկացած առաջարկ անընդունելի է, անգամ, եթե դա Հայաստանի շահերից է բխում:
ArmLur.am-ը երեկ հայտնել էր, որ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ է շրջանառության մեջ դրել: Նախագծի հիմնական շեշտադրումն այն էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատումը եւ սահմանագծումը պետք է համապատասխանեն միջազգային նորմերին եւ բխեն միջազգային իրավական մի շարք կարեւոր փաստաթղթերից: Այսինքն՝ ԱԺ հայտարարության մեջ հստակ նշվում էր, թե ինչի հիման վրա պետք է տեղի ունենա սահմանազատումը:

Երեկ այն քննարկվեց ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովում, բայց ՔՊ-ականները, առանց որեւէ հիմնավորման, մերժեցին ընդդիմության հեղինակած հայտարարության նախագիծը՝ դեմ քվեարկելով դրան: Հանձնաժողովի անդամ, իր ադրբեջանամետ հայտարարություններով աչքի ընկնող Մարիա Կարապետյանին, սակայն, ընդդիմության նախագիծը դուր չեկավ, ու նրա «հուշումներով»՝ հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին նախագծին: Ընդ որում՝ բացի իրենց անգիր արած հայտարարություններից, այդպես էլ որեւէ հստակ պատճառաբանում չբերեցին՝ ինչու են մերժում նախագիծը: Այլեւս փաստ է՝ իրենց ժողովրդավարության բաստիոն հռչակած ՔՊ-ականները քաղաքական առաջին ամբիոնում՝ խորհրդարանում, բոլոր որոշումները կայացնում են բացառապես միանձնյա ու շարժվում են ոչ թե պետական շահով, այլ պարզապես իրենց քաղաքական քմահաճույքով»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս