«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանի նկատմամբ ընտրվել է կալանավորում խափանման միջոցը 1 ամիս ժամկետով։ Նրան մեղադրանք է առաջադրվել խմբի կազմում խուլիգանության կատարման հատկանիշներով: Այս մասին տեղեկանում ենք «Մարտական եղբայրության» ֆեյսբուքյան էջից։

Հիշեցնենք, որ այդ օրը՝ ապրիլի 21-ին, Տավուշի մարզի Ոսկեպար-Կիրանց ճանապարհին տեղի ունեցած բախումների ժամանակ ձերբակալվել էին Մարտական Եղբայրության 7 անդամներ՝ Մասիս Շիրոյանը, Արամայիս Աղաբեկյանը, Գոռ Ասատրյանը, Արման Պետրոսյանը, Հենրիկ Մկրտչյանը, Հովսեփ Ղազարյանը, Հրանտ Տեր-Աբրահամյանը։ «Բախումներ սկսվեցին այն բանից հետո, երբ երկրապահներից ոմն Յուրա, մեքենան վարել է ճանապարհը փակած ժողովրդի վրա»,- նշված էր «Մարտական եղբայրության» ֆեյսբուքյան գրառման մեջ։

Մյուս 6 անձինք այս պահի դրությամբ՝ դեռևս ունեն ձերբակալվածի կարգավիճակ, և նրանց մեղադրանք դեռ չի առաջադրվել։

«Մարտական եղբայրության» անդամները ձերբակալվել են Տավուշում բողոքի ակցիայի ժամանակ
Տեղի ունեցածը «Մարտական եղբայրությունը» քաղաքական հետապնդում է որակում, և ըստ նրանց` Կառավարության անմիջական ցուցումով նրանց դեմ կիրառվել է սադրանք:

Ապրիլի 23-ին էլ Նոյոմբերյան քաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել են 5 անձինք, որոնց թվում է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, որը «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահն է և «Հայկական պետականության համար կոորդինացնող շտաբ» նախաձեռնության ստեղծողներից: Նա ակտիվորեն մասնակցում էր Ոսկեպար-Կիրանց շրջանում քաղաքացիների բողոքի ակցիային։




Լրահոս