ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քանի՞ անձ է այս պահին գտնվում անազատության մեջ, քանի՞սն են կալանավորված․ ամփոփ թվեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ի պաշտպանություն Տավուշի՝ մայրաքաղաքում եւ Տավուշում շարունակվում են ակցիաները: Արդյունքում, ակցիաների ժամանակ քաղաքացիներ են ձերբակալվում եւ բերման ենթարկվում: Այսպիսով ապրիլի 21-ին Տավուշում ձերբակալվեցին «Մարտական եղբայրության» 7 անդամների, որոնցից 6-ին նախաքննական մարմինը ազատ արձակեց եւ մեկ անձի «Մարտական եղբայրության» անդամ Արմեն Պետրոսյանին:

Կրքերը շարունակվում էին թեժ լինել Տավուշում եւ ապրիլի 23-Բագրատաշենի անցակետում ձերբակալվեցին Տավուշի առաջնորդներից Սուրեն Պետրոսյանին եւ եւս 4 անձի:

Ու մինչ իրավապահները քննություն էին իրականացնում, ապրիլի 24-ին հերթը հասավ «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի անդամներին։ Ծիծեռնակաբերդում անդամները, տեսնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջը, վանկարկեցին դավաճան, հողատու եւ արդյունքում նրանց նկատմամբ գործընթաց սկսվեց եւ 7 անձ ձերբակալվեց ու շարունակում են մնալ անազատության մեջ:

Ապրիլի 24-ին կրկին «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի անդամներն ակցիա իրականացրեցին ևւ ձերբակալվեց մեկ կին: Արդյունքում, այս պահի դրությամբ ձերբակալված է 13 անձ, իսկ կալանք տակ է գտնվում 1 անձ, որը «Մարտական եղբայրության» անդամ Արմեն Պետրոսյանն է:

Քնար Մանուկյան




Լրահոս