Ծառերի թունաքիմիկատները չեն փչվել․ Արմեն Բեգոյանը մանրամասներ է ներկայացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռ մարտ ամսից Երևան քաղաքում տեղի էր ունենում ծառերի սպանդ։ Երևանյան հին և հաստաբուն ծառերը փոխարինվել են թեղիներով, սակուրաներով, որոնց սաղարթը չի համեմատվի երևանյան հնաբնակ և սաղարթախիտ ծառերի հետ։

Քաղաքացիների շրջանում դժգոհություն է առաջացել՝ կապված նոր և երիտասարդ ծառերի վերաբերյալ, քանի որ ծառերը ոչ միայն չեն պաշտպանում կիզիչ արևից, այլև ծառերի վրայից միջատներ, մոծակներ և մլակներ են լցվում ներս։

Չնայած նրան, որ արդեն ապրիլ ամսվա վերջն է, ծառերի թունաքիմիկատները չեն փչվել։

ArmLur.am-ը կապ հաստատեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի հետ՝ հասկանալու համար, թե ե՞րբ են սկսվելու ծառերի փչման աշխատանքները։

Մեզ հետ զրույցում Արմեն Բեգոյանն ասաց, որ այսօրվանից մեկնարկելու են ծառերի փչման աշխատանքները և շարունակվելու են մինչև հոկտեմբեր ամիս։

«Աշխատանքները մեկնարկում են այսօր, շարունակվելու են գրեթե ամենօրյա գրաֆիկով, սրսկվելու են մի քանի անգամ ամեն վարչական շրջանում մինչև հոկտեմբեր ամիս»։

Հետաքրքրվեցինք նաև՝ արդյո՞ք այդ սրսկումները ինչ-որ օգուտ կարող են տալ, ինչին ի պատասխան Բեգոյանն ասաց․

«Թեղիների դեպքում ունենք մի փոքր կասկածանք, օգտավետություն ոչ թե կտա, այլ շատ քիչ է։ Մնացած բոլոր ծառերի դեպքում՝ այո, օգուտ կլինի։ Բավականին լավ թունաքիմիկատներ են օգտագործվում»։

Աննա Սրապիոնյան




Լրահոս