Քաղաքապետարանի ցուցումով կասեցվել է ծառահատումների գործընթացը․ Արմեն Բեգոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 22-ից Երևանի քաղաքապետարանն ակտիվորեն իրականացնում է «Երևան համայնքում կենսունակության ավարտին մոտ գտնվող և ամբողջովին դեֆորմացված ծառերի փոխարինում արժեքավոր և գեղազարդ ծառերով» ծրագիրը։
Ծրագրով նախատեսվում է ծառերի հատում և փոխարինում մի շարք փողոցներում, մասնավորապես՝ Մոսկովյան, Թամանյան, Մելիք Ադամյան, Սայաթ-Նովա պողոտայի՝ Ֆրանսիայի հրապարակից մինչև Տերյան Խաչմերուկ, Ամիրյան, Ալեք Մանուկյան, Արամի, Ուլնեցու, Կիևյան Հալաբյան, Բագրատունյաց, Նժդեհի և Միկոյան փողոցների որոշ հատվածներում։

ArmLur.am-ը կապ հաստատեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի հետ, հասկանալու համար գործընթացը ի՞նչ փուլում է, և առաջիկայում, ո՞ր հատվածներում են իրականացվելու ծառերի փոխարինման գործընթացը.

«Փոխարինման այն գործընթացը, որոնք ենթադրում են ծառահատումներ այժմ քաղաքապետարանի ցուցումով կասեցվել են, իսկ այն փողոցներում, որտեղ ծառահատում չի ենթադրում՝ շարունակվում են»:

Նրա խոսքով՝ առաջիկայում ծառերի փոխարինում սպասվում է նաև Բաբաջանյան միջնաշերտում:
Քաղաքացիների բողոքին ի պատասխան, ըստ որի ծառահատումը իրականացվում է այն ժամանակ, երբ ծառերը բողբոջում են, ասաց.
«Կա վեգետացիոն սեզոնի սկիզբ, ծառերի 99%-ը փոխարինվել են դեռ չկանաչած վիճակում, այժմ չեն փոխարինվում, որովհետև արդեն կանաչել են, եթե իհարկե ի վիճակի են եղել կանաչել»:

Հարցին, թե արդյոք ծայրամասերում սպասվու՞մ են ծառահատման աշխատանքներ, ասաց, որ այս տարի աշխատանքները սկսել են Բագրատունյանց պողոտայից, որը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս