
Ապրիլի 27-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ից 02:30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյուլիքևխյան փողոցի շենքերից մեկի բակում դի կա:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու պարեկները նշված փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ 66-ամյա Ռ. Ս.-ի դին:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը ինքնասպանություն գործելու նպատակով 4-րդ հարկի իր բնակարանից ցած է նետվել: