Հայտնաբերվել է Գեղարքունիքում կորած երեխայի դին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ժամը 12:20 Կուտական-Կախակն դաշտամիջյան ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրին հայտնաբերվել է Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում կորած 15-ամյա Արեգա Մ.-ի դին, հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ):

Էպիլեպսիայով տառապող երեխայի անհետանալու մասին ահազանգը «911» ծառայությունում ստացվել էր սեպտեմբերի 6-ի երեկոյան: Փրկարարները, ոստիկանության աշխատակիցները և տեղի բնակիչները բնակավայրի տարածքում, ինչպես նաև հարակից արոտավայրերում օրեր շարունակ իրականացնում էին որոնողական աշխատանքներ: Այսօր առավոտյան վերսկսված աշխատանքներում ներգրավված էր 7 փրկարար, ոստիկանության 60 աշխատակից և հարակից գյուղերից մոտ 200 բնակիչ:

Այլ մանրամասներ ԱԻՆ-ը չի փոխանցում:




Լրահոս