Անգլիայում երբեմն կարելի է հանդիպել ալիքաձև աղյուսե ցանկապատերի: Ինչո՞վ է դա պայմանավորված:
Ճարտարապետական կառույցի տեսակետից ալիքաձև ցանկապատի համար ավելի քիչ աղյուս է պահանջվում, քան ուղիղ ցանկապատի դեպքում: Դա պայմանավորված է նրանով, որ ուղիղ ցանկապատ կառուցելու դեպքում «մեկ աղյուսի» հաստությամբ այն թույլ կլինի: Նման ցանկապատերը կառուցված են առնվազն երկու շերտ աղյուսից: Եվ փոքր ընդմիջումներով, կայունության համար ուղիղ ցանկապատին ավելացվում են նաև հենարաններ:
Իսկ մեկ աղյուսից պատրաստված ալիքաձև ցանկապատը կամարակապ ծալքերի շնորհիվ իրականում պարսպի և հենարանի սիմբիոզ է։
Հուրի Բաղդասարյան