Այսօր Չարլզ 3-րդի թագադրությունն է. նա երդում է տալիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհի տարբեր մասերից մարկանց բազմություն է հավաքվել Լոնդոնում, որտեղ մայիսի 6-ին տեղի է ունենալու Չարլզ 3-րդի թագադրման արարողությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters-ը հայտնում է, որ սա լինելու է վերջին 7 տասնամյակների ընթացքում Մեծ Բրիտանիայի ամենամեծ հանդիսավոր միջոցառումը:

Չարլզը 3-րդ հաջորդում է իր մորը՝ Եղիսաբեթ թագուհուն: Թագուհին մահացել է 2022 թվականի սեպտեմբերին:

74 –ամյա թագաժառանգը կդառնա Մեծ Բրիտանիայի ամենատարեց միապետը, ում գլխին կդնեն Սուրբ Էդվարդի՝ 360 տարեկան թագը:

Նրա երկրորդ կինը՝ 75-ամյա Կամիլան, արարողության ժամանակ թագադրվելու է թագուհի:




Լրահոս