Armenian text to speach

Ո՛չ խոսք է, ո՛չ էլ՝ գործ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Հարգելի հեռուստաընկերություններ, շտապեք, քաղաքական գործիչներից մեկը եթերով «կուկարեկու» պիտի կանչի… Հ.Գ. Տղամարդու խոսքը խոսք է…»։

Կարեն Ավագյան, Facebook

ՀՀԿ երիտթևի՝ ոչ այնքան երիտասարդ նախագահը նկատի ունի Հրանտ Բագրատյանի ելույթը և նույնիսկ փաստարկներ է բերում։ Բայց սա չէ քննարկման առարկան, այլ՝ Կարեն Ավագյանի թողած հետգրությունը։

Եթե կարկառուն ՀՀԿ-ականը կողմնակից է «տղամարդու խոսքը խոսք է» սկզբունքին, ապա ինչպե՞ս է մնում մի կուսակցությունում, որի նախագահը ասել էր. «Այն կառավարությունը, որը չապահովի աշխատավարձի առաջանցիկ աճ, պետք է հրաժարական տա», կամ «Հայաստանի Հանրապետության այն կառավարությունը, որը տարվա արդյունքներով, դա վերաբերում է 2013-2017 թվականներին, չապահովի տնտեսական 7 տոկոս աճ, այդ կառավարությունը պետք է հրաժարական տա»։

Ի դեպ, այդ նույն կառավարության անդամներն էլ հիմնականում նույն կուսակցության ներկայացուցիչներն են։ Այսինքն՝ մեր քաղաքական ուժերի և գործիչների (ոչ միայն իշխանական) դեպքում՝ խոսքը ո՛չ խոսք է, ո՛չ էլ՝ գործ։

Կարեն Վարդանյան




Լրահոս