
Անհայտ անձինք փորձել են հրկիզել Լեհաստանի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող սինագոգը, միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Այս մասին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին՝ հղում անելով Լեհաստանի գլխավոր ռաբբի Միխայել Շուդրիխին։
«Ռաբբի Շուդրիխը գրում է, որ ինչ-որ մեկը փորձել է մոլոտովի կոկտեյլով հրկիզել Նոժիկների սինագոգը, փառք Աստծո, ոչ ոք չի տուժել»,- գրել է նախարարը X-ում:
Լեհական լրատվամիջոցները նշում են, որ դեպքի մասին տեղեկացվել է մայրաքաղաքի ոստիկանությունը, և արդեն հետաքննություն է սկսվել։
Զալման և Ռիվկա Նոժիկ ամուսինների անունով սինագոգը (Նոժիկի սինագոգ), որը Լեհաստանի հրեական համայնքների միության գլխավոր սինագոգն է, միակն է, որը պահպանվել է Վարշավայում Երկրորդ համաշխարհային պատերազմին։
1997 թվականին այն մեկ անգամ հրկիզվել է, ինչի հետեւանքով վնասվել է շենքի նախասրահը։