Անցած 2 օրվա ընթացքում տեղի է ունեցել 25 վթար, 1 մարդ կյանքից զրկվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 30-ից մայիսի 2-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 161 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 33, մարմնական վնասվածք պատճառելու՝ 28, անձնական ունեցվածքի գողության՝ 17, ֆիզիկական ներգործության՝ 14, խարդախության՝ 11, հոգեկան ներգործության՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, ինքնիրաչության և աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 4-ական, խուլիգանության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, սառը զենք կրելու ու սուտ մատնության՝ 3-ական, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու և երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 2-ական, ավազակության, շորթման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, դատական ակտը չկատարելու, պատմության կամ մշակույթի հուշարձաններ կամ առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր ոչնչացնելու կամ վնասելու, ալիմենտ վճարելուց խուսափելու, փաստաթղթեր կեղծելու, հետաքննության մարմնի նկատմամբ սպառնալիքի կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելու, հանցագործության նախապատրաստության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 9 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, խարդախության՝ 1 դեպք։

Անցած 2 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 25 պատահար. 1 մարդ զոհվել է, 33-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։




Լրահոս