Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանն ազատվել է պաշտոնից։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում Ղուկասյանը գրել է․
Այսօրվանից ազատվում եմ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից, սակայն շարունակելու եմ ծառայել Երևանին և երևանցիներին՝ իմ ներդրումը ունենալով մայրաքաղաքում հարմարավետ և բարեկեցիկ միջավայր ապահովելու գործում»:
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը դեռ փետրվարի 9-ին էր գրել, որ Ղուկասյանը կազատվի պաշտոնից և կնշանակվի Երևանի քաղաքապետարանի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ։