Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը կազատվի աշխատանքից․ նա նոր պաշտոն կստանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանն առաջիկայում կազատվի աշխատանքից և նոր պաշտոն կստանա։ Նա կնշանակվի Երևանի քաղաքապետարանի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ։

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին Յակով Ասատրյանն ազատվել է Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատարի պաշտոնից։




Լրահոս