Այսօր Armlur.am-ին է դիմել Երևանի քաղաքացի, Ա/Ձ Հասմիկ Վարդանյանը` հայտնելով, որ քաղաքապետարանի աշխատակիցներն իրենից արտաքին գովազդի անտեղի գումար են պահանջում:
Վարդանյանի փոխանցմամբ ` իր մասնավոր սեփականության ` խանութի լուսամուտների վրա, արդեն 10 օր է, տեղադրված է տոմատի մածուկի նկար, որի վրա նշված չէ գործարանի անունը, ինչի դիմաց քաղաքապետարանի աշխատակիցներն արտաքին գովազդի անվան տակ գումար են պահանջում ` մոտ 200 հազար դրամի չափով:
Քաղաքացին հայտնեց նաև, որ այդ նկարները փակցնելու նպատակն է փակել դրսից երևացող տեսարանը:
Armlur.am-ը քաղաքապետարանից հարցի շուրջ պարզաբանում ստանալու համար կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության աշխատակից Արթուր Սարուխանյանի հետ, ով հայտնեց, որ տեսականորեն յուրաքանչյուր լուսանկար, ինչը կարող է պրոպագանդա ենթադրել ՝ համարվում է արտաքին գովազդ:
Որպես օրինակ, Սարուխանյանը նշեց KFS արագ սննդի ցանցի սևամորթ հիմնադրի լուսանկարի առկայությունը, ինչը ևս գովազդ է համարվում: