ԱՐՁԱԳԱՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երիտասարդության եւ ուսանողության  միջազգային օրվան նվիրված միջոցառումից հետո իր բլոգում գրել է, որ ինքը ոչ թե խմած է եղել, այլ Հ1-ն է խոտանով ներկայացրել իր ձայնը:
Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրեն Սամվել Ֆարմանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով այս թեմային, ասաց. «Այո՛, «Առաջին լրատվական» ծառայությունը եւս լուսաբանել է Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության  եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպած այդ միջոցառումը  ճիշտ այնպես, ինչպես լուսաբանում ենք մեր քաղաքական դաշտի մյուս առանցքային դերակատարների` ԲՀԿ, ՀԱԿ, ՕԵԿ, ՀՅԴ,  «Ժառանգության»  կողմից կազմակերպած կարեւոր միջոցառումները»:
«Ժողովուրդ»-ը փորձեց վարչապետի մամլո խոսնակ Արամ Անանյանից տեղեկանալ`  Սարգսյանն արդյո՞ք դատի է տալու  հեռուստաընկերություններին` իրեն վարկաբեկելու համար: Անանյանը նշեց, թե վարչապետն արդեն անդրադարձել է այդ թեմային եւ ինքը ավելացնելու ոչինչ չունի:




Լրահոս