Դատախազը վարչության պետին ազատել է գործից՝ Աշոտյանի գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն, Ազգային ժողովում Պետաիրավական հանձնաժողովի նիստում, երբ Գլխավոր դատախազը տարեկան հաշվետվությունն է ներկայացրել խիստ վրդովված ու զայրացած գնացել է դատախազություն ու հրահանգել է ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետ Արմեն Մարուխյանին ազատման դիմում գրի՝ «ասեք ազատման դիմում գրի, հեռանա»,-ասել է նա:

Արդյունքում Մարուխյանին հեռացրել են։ Իսկ ինչն է պատճառը։ Բանն այն է, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց բարձրացրեց Արմեն Աշոտյանի գործով, ինչին ի պատասխան փաստաբաններն ահազանգեցին, որ Գլխավոր դատախազը հրապարակային անդրադառնալով Արմեն Աշոտյանի վերաբերյալ քրեական գործին թույլ է տվել զրպարտություն: Այսպես` «Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդման» մեջ նշված է, որ Արմեն Աշոտյանի վերաբերյալ քրեական գործով «պետությանը պատճառվել է 905.194.706 դրամի գույքային վնաս:Մեղադրյալի կողմից պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է»: Մեջբերված հատվածում գլխավոր դատախազը երկու անգամ խեղաթյուրել է իրականությունը, քանի որ`

դատարանի 16.04.2024թ. որոշմամբ հաստատվել է, որ այս գործով պետությանը որևէ վնաս չի պատճառվել, ո՛չ Արմեն Աշոտյանը և ո՛չ էլ որևէ այլ մեղադրյալ որևէ «վնաս» չի «վերականգնել», որովհետև պաշտպանության կողմը գործը համարում է շինծու և չի ընդունում մեղադրանքը: Հաշվի առնելով, որ` ա) հրապարակային ներկայացվել են այնպիսի փաստացի տվյալներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են Արմեն Աշոտյանի պատիվն ու արժանապատվությունը, բ) վերոնշյալ հաղորդումը հրապարակված է դատախազության և ԱԺ պաշտոնական կայքերում, ինչպես նաև բանավոր ներկայացվել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում, ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ բոլոր նշված հարթակներում հրապարակել վերոհիշյալ զրպարտության հերքում:

Եվ այս ամենն էլ պատճառ է դարձել, որ Գլխավոր դատախազի վարչության պետը պաշտոնից ազատվի:




Լրահոս