Զուրաբիշվիլին Միշելի հետ քննարկել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրինագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ, հայտարարել, որ երկրի խորհրդարանի կողմից դիտարկվող «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը խանգարում է Թբիլիսիի ինտեգրմանը Եվրամիությանը՝ հայտնել են Վրաստանի նախագահի աշխատակազմից։

«Վրաստանի նախագահը Եվրոպական խորհրդի նախագահի հետ երկար հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է երկրում զարգացող իրադարձությունները, Վրաստանի եվրոպական ինտեգրումը և դրան խանգարող գործոնները, մասնավորապես՝ խորհրդարանական մեծամասնության կրկին նախաձեռնած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը»,- ասված է հաղորդագրության մեջ:




Լրահոս