
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ։ Դրա մասին, ըստ թուրքական լրատվամիջոցների՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Մեր աշխարհագրության մեջ չենք ուզում տեսնել հակամարտություն, արյուն ու արցունք»,- վստահեցրել է նա։
Էրդողանը հավելել է, որ Իսրայելի հետ առևտրի դադարեցման հետևանքները կվերացվեն գործարար շրջանակների հետ համաձայնեցված և խորհրդակցելով։Ըստ Թուրքիայի նախագահի՝ Անկարայի այս քայլը օրինակ կծառայի ստեղծված իրավիճակից դժգոհ այլ երկրների համար։
«Այստեղ մենք միայն մեկ նպատակ ունենք՝ Արևմուտքի ռազմական և դիվանագիտական աջակցությամբ անվերահսկելի դարձած Նեթանյահուի վարչակազմին ստիպել, որ դադարեցնի կրակը»,- շեշտել է Էրդողանը: