Իսակով-Բագրատունյաց ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ և մեկ կյանքից զրկված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 3-ին՝ ժամը 17:23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայից Բագրատունյաց պողոտա տանող ավտոճանապարհին՝ կամրջի տակ, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են Mercedes-Benz (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1980 թ․), Opel (վարորդ՝ Հ․ Ա․, ծնված 1997 թ․) և Mercedes-Benz (վարորդ՝ Ս․ Գ․, ծնված 1989 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ վառելիքի արտահոսք չի հայտնաբերվել։

Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Օ․ Զ․-ն (ծնված 1986 թ․) տեղում մահացել է, վարորդներ Ա․ Ս․-ն և Ս․ Գ․-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ․ բժիշկները Ա․ Ս․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ս․ Գ․-ն ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել։

Փրկարարները հոսանքազրկել են Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ և Օ․ Զ․-ի դին մոտեցրել դի տեղափոխող մեքենային։




Լրահոս