
Անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը ժամադրության է գնացել Հոլիվուդի հանրահայտ դերասան Ջուդ Լոուի դուստր Այրիսի հետ, հայտնում է The Sun-ը:
23-ամյա մոդելը և 25-ամյա ֆուտբոլիստը հանդիպել էին նախորդ ամիս Guess Jeans ֆիլմի նկարահանումների ժամանակ: Երիտասարդները սկսել են շփվել, օրեր առաջ կայացել է նրանց առաջին ժամադրությունը:
Տրենտ Ալեքսանդր-Առնոլդն ընթացիկ մրցաշրջանում «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 34 հանդիպում, դարձել է 3 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: