Ինչն է եղել Գյումրիում 3 եւ 5 տարեկան քույրերի կյանքից զրկվելու պատճառը. մանրամասներ հրդեհից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Գյումրիում հրդեհից մահացածները 3 և 5 տարեկան քույրեր են, որոնք, ըստ նախնական վարկածի, ծխահարվել են։ Իրավապահ համակարգում նախնական վարկած է քննվում, որ տնակի հրդեհի պատճառը տան էլէկտրալարերի անմխիթար վիճակն է եղել։ Ավելին՝ հրդեհի ժամանակ տանը եղել են նաեւ ողբերգական դեպքի արդյունքում կյանքից զրկված երեխաների մայրը, հայրը եւ եղբայրը, որոնք բարեբախտաբար փրկվել են։

Armlur.am-ին հայտնի դարձավ, որ տնակը, որտեղ ապրել է ընտանիքը, նրանցը չի եղել, այլ ընտանիքի սոցիալական վիճակը հաշվի առնելով այն տրամադրել էին նրանց, որպեսզի ընտանիքը դրսում չմնար։

Քնար Մանուկյան




Լրահոս