Այսօրը պատմության մեջ. մայիսի 5

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 5-ին տեղի ունեցած կարևոր իրադարձություններից մեկը կապված է հայերի պատմության ու ներկայի հետ։ Այս օրն է ծնվել նաև Կարլ Մարքսը, և հենց այս օրն է մահացել Մարտիրոս Սարյանը։
Մայիսի 5-ը «հարուստ» է հատկապես նշանավոր տարբեր անձանց ծննդյան կամ մահվան ամսաթիվ լինելու առումով: Բայց նախ անդրադառնանք Բիշքեկի արձանագրությանը, քանի որ քառորդ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունն ուղղակիորեն շաղկապված է մեր պատմությանն ու ներկային։

Քառօրյա պատերազմ. ի՞նչ տվեց այն բանակցային գործընթացին

1994 թվականի մայիսի 5-ին Բիշքեկում ստորագրվեց արձանագրություն, որն ըստ էության Արցախյան պատերազմում հրադադար կնքելու կոչ էր: Հաջորդող օրերին` մայիսի 9-11-ն ընկած միջակայքում, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ մի կողմից, Ադրբեջանը` մյուս կողմից, ստորագրեցին կրակի դադարեցման մասին համաձայնագիրը, որը ուժի մեջ մտավ 1994 թվականի մայիսի 12-ից և, հասկանալի վերապահումներով հանդերձ, գործեց մինչև 2016 թվականի ապրիլի 2-ը, այսինքն մինչև Ադրբեջանի ռազմական ագրեսիայի նոր դրսևորումը:

Իսկ Բիշքեկի արձանագրությունը Ղրղըզստանի մայրաքաղաքում ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի նախաձեռնությամբ հրավիրված հանդիպման մասնակիցների, առաջին հերթին՝ Հայաստանի, Ադրբեջանի և, որ ամենից կարևորն է, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությունների, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի ու միջնորդական առաքելության ընդունած համատեղ հայտարարությունն է՝ հակամարտության գոտում կրակի դադարեցման վերաբերյալ:

Ինչ վերաբերում է համաշխարհային անցուդարձին, ապա մայիսի 5-ը նշվում է նախ որպես Հաշմանդամների իրավունքների համար պայքարի օր: Միաժամանակ մայիսի 5-ը նաև Մանկաբարձի միջազգային օրն է:




Լրահոս