Ալմաթիի հռչակագիրը որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման բազային սկզբունք ընդունված է Հայաստանի և Ադրբեջանի կողմից, դա անշրջելի իրողություն է, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սահմանազատումը տեղի է ունենում Խորհրդային Միության իրավաբանական ուժ ունեցող ամենավերջին քարտեզների հիման վրա։ Մեզ համար կարևոր է Հայաստանի սահմանի պարագծի ամբողջական սահամանզատումն ապահովելուն միտված իրավական հիմքերի արտահայտումը։ Օգտագործվում են քարտեզներ, որոնք արտահայտում են Խորհրդային Միության փլուզման պահին Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև առկա սահմանները։ Այս գործընթացը ունի մի նպատակ` անիմաստ դարձնել պատերազմը, այն զրկել տեղի ունենալու հիմքից։ Այս պահի դրությամբ աշխատանքի 90 տոկոսը արված է, և ինչքան առաջ ենք գնում, համոզվում ենք, որ պատերազմը դառնում է անտրամաբանական, կարծում է վարչապետը։»,-ասաց վարչապետը։
Անդրադառնալով սահմանային սյուներին՝ Փաշինյանն ասաց.
«Մենք գնացել ենք այդ սահմանային սյուները տեղադրելու ճանապարհով, որովհետև համարում ենք, որ դրանք տեղադրվում են իրավական հենքի վրա և դրանք դառնում են անվտանգային երաշխիք Ոսկեպարի, Կիրանցի, Բերքաբերի, Բաղանիսի և, ընդհանրապես, ՀՀ-ի համար։ Սահմանային սյուները անվտանգության երաշխիքի սյուներ են, անվտանգության սյուներ են»։