«Յունիբանկ» ԲԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովն ամփոփեց բանկի 2023 թվականի գործունեության արդյունքները: Հաշվետու տարին բանկն ավարտեց 4,5 մլրդ դրամ շահույթով, և բանկի Խորհուրդը Բաժնետերերի ժողովի հաստատմանը ներկայացրեց շահութաբաժինների վճարման հարցը։ Շահութաբաժինների ընդհանուր գումարը կկազմի 4,1 մլրդ դրամ։ Շահութաբաժիններ վճարելու որոշումն արտացոլում է բանկի՝ հաշվետու ժամանակահատվածի արդյունավետ գործունեությունը: Բանկի բաժնետերերը շահութաբաժինները կստանան այս տարվա հուլիսի 3-ից մինչև 28-ը ընկած ժամանակահատվածում:
Տարվա արդյունքները հաստատեցին ազնիվ և հուսալի ֆինանսական գործընկեր լինելու, հաճախորդներին լսել կարողանալու, մարդկանց և բիզնեսի համար օգտակար և շահավետ լուծումներ գտնելու՝ բանկի ընտրած ռազմավարության արդյունավետությունը:
Հաշվետու տարում բանկի կապիտալը գերազանցեց 40 մլրդ դրամը, ակտիվների ծավալը՝ 289 մլրդ դրամը։ Բանկի վարկային ներդրումները 2023 թվականին աճեցին գրեթե 25%-ով։
ֆոնդային բորսայում բանկի բաժնետոմսերն այժմ վաճառվում են անվանական արժեքից եռակի բարձր գնով:
Յունիբանկի 2023թ. ձեռքբերումները գնահատվել են նաև միջազգային կազմակերպությունների կողմից: Visa համակարգը տարվա արդյունքներով Յունիբանկին շնորհել է Pinnacle Partnership մրցանակ: Յունիբանկի private banking-ը՝ Յունիբանկ Պրիվեն, ճանաչվել է լավագույնը Հայաստանում՝ ըստ Euromoney Global Private Banking Awards 2023-ի:
Հաշվետու տարում բանկն ընդլայնեց իր ներկայությունը. այսօր Յունիբանկի սպասարկման ցանցը ներառում է 50 մասնաճյուղ և 100-ից ավելի պրոմո կետ: Միաժամանակ բանկը գնում է դեպի թվայնացում և առաջադեմ տեխնոլոգիաների ներդրում։ Հաճախորդները գնալով ավելի հաճախ են օգտվում բանկի մոբայլ հավելվածից, որը թույլ է տալիս հեշտությամբ լուծել առօրյա ֆինանսական խնդիրները։ Տարվա կտրվածքով UNIMobile հավելվածից օգտվողների թիվն աճել է գրեթե 14%-ով։
Հաշվի առնելով հաճախորդների կողմից ներդրումային պահանջարկը՝ Յունիբանկը 2023 թվականի վերջին գործարկեց նոր ուղղություն՝ բրոքերային ծառայությունների մատուցում: Unibank Invest մոբայլ հավելվածը հնարավորություն է տալիս հաճախորդներին ներդրումներ կատարել կապիտալի գլոբալ շուկաներում: Unibank Invest-ի հետ հաճախորդները կարող են մուտք գործել աշխարհի առաջատար բորսաներ՝ NYSE, NASDAQ, LSE, HKEX, Xetra և այլն:
2023 թվականին Յունիբանկի աջակցությամբ Երևանում կայացավ FINTECH360 միջազգային համաժողովը: Տարբեր երկրներից ժամանած ավելի քան 200 մասնագետներ քննարկեցին ֆինանսական տեխնոլոգիաների նորույթները, ծանոթացան Հայաստանի պատմությանը և մշակույթին:
Տարվա ընթացքում Յունիբանկը մեծ ուշադրություն է հատկացրել նաև բիզնեսի կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը: Բանկը զգալի ներդրում է ունեցել բարեգործական, հովանավորչական և սոցիալական ծրագրերում:
Էմմա Միքայելյան