ԱՄՆ-ի և Ուկրաինայի պաշտպանության նախարարները քննարկել են Կիևի սպառազինության կարիքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և նրա ուկրաինացի գործընկեր Ռուստեմ Ումերովը քննարկել են Կիևի սպառազինության կարիքները։ Այս մասին ասվում է Պենտագոնի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Ինչպես նշվում է փաստաթղթում, Օսթինը և Ումերովը հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են «ռազմաճակատի վերջին իրադարձություններին», ինչպես նաև քննարկել են «Ուկրաինայի ռազմական աջակցության ամենահրատապ կարիքները»։

Բացի այդ, գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Կիևին տրամադրված 1 միլիարդ դոլար արժողությամբ սպառազինության փաթեթը, ինչպես նաև Վաշինգտոնի կողմից 6 միլիարդ դոլարի հատկացումը զենքի և ռազմական տեխնիկայի արտադրության համար՝ դրանք հետագայում Ուկրաինային փոխանցելու համար։




Լրահոս