ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանում կա 900-ից ավել համայնք, որի 70 տոկոսի համայնքատերերը ՀՀԿ-ական են»:

Էդուարդ Շարմազանով «slaq.am»

Իհարկե, թվերը հաճախ ամեն ինչ են ասում, բայց իջեւանյան նախադեպը կարող է հանգեցնել այնպիսի իրավիճակի, որ թվերով հպարտանալն ու, առավել եւս, տոկոսներ նշելը ՀՀԿ-ն նույն ոգեւորությամբ դժվար թե շարունակի: Հավանաբար, հուսահատություններ էլ կլինեն, քանի որ առաջիկայում նոր ընտրություններ են, եւ չի բացառվում, որ ձեւավորեն բազմակուսակցական տեղական ինքնակառավարման մարմիններ: Այդ ժամանակ նոր կերեւա, թե 900 համայնքից քանիսն է ՀՀԿ-ին մնում: Առայժմ փաստենք, որ միակուսակցականության վերջը եկել է, եւ սա պետք է գիտակցեն նաեւ իշխող կուսակցությունը, քաղաքական դաշտը սեփական բոստանի հետ շփոթող գործիչները:




Լրահոս