
Բարնաուլի կենդանաբանական այգում բնակվող կենգուրու Չակը, որին բոլորը որձ էին համարում, հանկարծակի ձագ է ունեցել, տեղեկացնում է lifenews.ru-ն:
Բանն այն է, որ սկզբում կենդանաբանները սխալ են որոշել կենդանու սեռը, իսկ կենգուրուների հղիությունը միշտ չէ,որ աչքի է զարնում:
Կենդանաբանական այգու աշխատակիցները նկատել են, որ կենգուրուի փորիկի զարկերակը բաբախում է և մտածել են, որ կենդանին հիվանդ է: Սակայն որոշ ժամանակ անց որձի մոտ պայուսակ է հայտնվել, որից դուրս է ցցվել փոքրիկ ձագուկի պոչը:
Կենգուրուի ձագը, որի չափսերը 15 սմ են, դեռ երկար ժամանակ կմնա «հայրիկի» պայուսակում և ինքնուրույն կյանքի կանցնի միայն օգոստոսին: Իսկ այ Չակի համար կենդանաբանները նոր անուն և ամուսին են փնտրում: