Արտասովոր պատահար` կենգուրույի մասնակցությամբ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտասովոր ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Ավստրալիայում: Այնտեղ կենգուրուն մոտակա թփերից դուրս է ցատկել ու հարվածել հեծանվորդին: Ընդ որում, սա տեղի է ունեցել Ավստրալիայի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկում:

Միջադեպը ֆիքսել է հեծանիվի վրա ամրացված տեսախցիկը: Աղջիկը թեթևակի վնասվել է, իսկ կենդանու բախտն ավելի քիչ է բերել:

Ցատկելով դեպի փողոց՝ կենգուրուն ընկել է մեքենայի տակ և, ամենայն հավանականությամբ, զոհվել է:

Հունվարի 19-ին հրապարակված տեսանյութը 102 հազարից ավելի դիտում է ունեցել:




Լրահոս