Դոլարն ու եվրոն էժանացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 13-ին, կազմել է 387.64 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.37 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 417.91 դրամ (նվազել է 0.33 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 485.83 դրամ (նվազել է 0.42 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.24 դրամ (աճել է 0.04 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-387 դրամով, վաճառվում է 390-392.5 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 410-415 դրամով, վաճառվում է 419-427 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.92-4.17 դրամով, վաճառվում է 4.25-4.44 դրամով:




Լրահոս