Ստոկհոլմում առողջապահության միջազգային փորձագետների կողմից հրապարակված «Չկա Ծուխ, Քիչ Վնաս» նոր զեկույցը, տալիս է համոզիչ ապացույց, որ չնայած նիկոտինի սպառման նմանատիպ մակարդակին, Շվեդիան կարող է հպարտանալ ծխելու հետ կապված հիվանդությունների զգալիորեն ցածր մակարդակով, համեմատած եվրոպական այլ երկրների հետ։
Ծխելու և առանց ծուխ ապրանքներ օգտագործելու այս տարբերությունը կարևոր նշանակություն ունի:
Զեկույցը, որը ներկայացվել է համաշխարհային առողջապահական խմբի ներկայացուցիչ Smoke Free Sweden-ի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ, մանրամասն նկարագրում է նիկոտինի օգտագործման մակարդակը Շվեդիայում և մի շարք համադրելի երկրներում՝ պարզելով, որ նիկոտինի օգտագործումը չի հանդիսանում ծխելու հետ կապված հիվանդությունների առաջացման գործոն։
Բացի այդ, զեկույցը լրացուցիչ ապացույցներ է արձանագրում, որ սպառողների առողջության վրա ազդում է նաև նիկոտինի սպառման ձևը: Թեև այլընտրանքային ապրանքների օգտագործումը, ինչպիսին է snus-ը, նշանակալի ռիսկ չի ներկայացնում, ծխելը կապված է մահացության և հիվանդությունների բարձր մակարդակի հետ:
Չնայած Շվեդիայում նիկոտինի սպառումը համապատասխանում է եվրոպական միջին ցուցանիշին, սկանդինավյան այս երկիրը հայտնում է թոքերի քաղցկեղի դեպքերի 41%-ով կրճատում ինչը հանդիսանում է եվրոպական երկրներում ծխելու հետևանքով մահացությունների կեսից պակասը: Այս խիստ հակադրությունը պայմանավորված է առանց ծուխ նիկոտինային արտադրանքների լայն տարածմամբ, ինչպիսիք են snus-ը և էլեկտրոնային սիգարետները:
«Ծխելու և առանց ծուխ արտադրանք օգտագործելու այս տարբերությունը վճռորոշ նշանակություն ունի», – ասել է հանրային առողջության փորձագետ և զեկույցի մասնակից, բժիշկ Կարլ Ֆագերստրյոմը,
«Չնայած նիկոտինը կախվածություն է առաջացնում, այն չի առաջացնում ծխելու հետ կապված լուրջ հիվանդություններ։ Մեր արդյունքները հաստատում են սիգարետի փոխարինումն ավելի քիչ վնասակար այլընտրանքներով նրանց համար, ովքեր չեն կարող ամբողջությամբ թողնել ծխելը», – հավելել է Ֆագերստրյոմը։
Շվեդիայի նախաձեռնողականությունը կրթական և հանրային առողջության կարգավորող ոլորտում, նպաստել են այս այլընտրանքներին անցմանը, ինչը զգալի ազդեցություն է ունեցել հանրային առողջության արդյունքների վրա: Զեկույցում նշվում է, որ վնասի նվազեցման նմանատիպ ռազմավարությունների ընդունումը կարող է կարևոր լինել այլ երկրների համար, ովքեր ձգտում են նվազեցնել ծխելու ազդեցությունը առողջության վրա:
«Շվեդիայի փորձը ցույց է տալիս, որ նիկոտինի մասին հանրային թյուր պատկերացումների ըմբռնումը և վերացումը կարող է հանգեցնել կամ բերել առողջապահական այնպիսի քաղաքականության, որն ավելի լավ է պաշտպանում և տեղեկացնում սպառողներին», – եզրափակել է բժիշկ Ֆորգերստրյոմը։
Առանց ծխի Շվեդիայի մասին․
Առանց ծխի Շվեդիան շարժում է, որը խրախուսում է այլ երկրներին հետևել Շվեդիայի փորձին, երբ խոսքը վերաբերում է ծխելու վնասը նվազեցնելուն: Շվեդիան շատ մոտ է Եվրոպայի առաջին առանց ծուխ երկիրը դառնալուն, բնակչության շրջանում հինգ տոկոսից պակաս ծխելու մակարդակով: Այս ուշագրավ ձեռքբերումը կարելի է վերագրել այլընտրանքային ապրանքների նկատմամբ Շվեդիայի բաց վերաբերմունքին։
Անծուխ երկիր դառնալու Շվեդիայի հաջող մոտեցման մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.smokefreesweden.org կայք: