Վարդենիսի ոստիկանները բացահայտել են բնակարանային գողություններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 3-ի երեկոյան ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղրոդում տված կինը հայտնեց, որ Շատվան գյուղիիրենց տնից գողոթյուն է կատարվել:

Օպերատիվ խումբը մեկնեց Շատվան: Ապրիլի 18-ից տանը մարդ չէր եղել, այդ օրն էլ վերադարձել ու տեսել էին, որ տեխնիկական միջոց կիրառելով բացել են մուտքի երկաթյա դուռն ու գողացել բենզասղոց և էլեկտրական գործիքներ` խոտհնձիչ, սղոց ու պտուտակահան: Ընդհանուր վնասը մոտ 500 հազար դրամի էր:

Վարդենիսի քրեական հետախույզները համագործակցեցին մարզային վարչության գործընկերների հետ, և ստացան հավաստի տեղեկություն, որ գողությունը կատարել է Ակունք գյուղի բնակիչ 56-ամյա մի տղամարդ:
Նա հայտնաբերվել ու տեղափոխվել է ոստիկանության բաժին, որտեղ խոստովանել է արարքը, ներկայացրել է գողոնի մի մասը և հայտնել, որ մյուս մասը վաճառել է:

Մայիսի 4-ի ցերեկը բնակարանային գողության վերաբերյալ Վարդենիսի բաժնում ստացվեց նոր ահազանգ: Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց Կուտական: Այս դեպքում տանը մարդ չէր եղել դեռևս հունվարի 15-ից, և վերադառնալով նկատել էին` միջանցքի ապակին կոտրած, իսկ տնից բացակայում էին տարբեր իրեր: Այս դեպքում էլ վնասը մոտ 500 հազար դրամի էր:

Նույն համագործակցությամբ քրեական հետախույզները պարզեցին, որ համագյուղացու տնից գողությունը կատարել են 49-ամյա մի տղամարդ ու 43-ամյա մի կին:

Նույն օրը երկուսն էլ հայտնաբերվել ու տեղափոխվել են բաժին, որտեղ խոստովանել են արարքը:

Այս երկու բնակարանային գողությունների բացահայտման ուղղությամբ աշխատելիս Վարդենիսի քրեական հետախույզները ձեռք բերեցին օպերատիվ տվյալ նաև նմանատիպ մեկ այլ հանցագործության վերաբերալ: Այս դեպքում ահազանգ ու հաղորդում չէր եղել: Օպերատիվ տվյալը ստուգվեց ու հիմնավորվեց: Պարզվեց, որ Շատվան գյուղի բնակիչ 30-ամյա և 24-ամյա երկու երիտասարդ մոտ 20 օր առաջ ամրանով բացել են համագյուղացու տան դուռը: Գողացել էին էլեկտրական սղոց ու պտուտակահան և բենզասղոց:

Երիտասարդները ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության բաժին, որտեղ խոստովանել են արարքը:

Երեք դեպքով էլ նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:




Լրահոս