
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան դիտարկում է թիմի գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսի պաշտոնանկությունը, հայտնում է Mundo Deportivo-ն:
61-ամյա Լապորտան հիասթափված է իսպանացի մասնագետի հայտարարությունից հետո:
«Ալմերիայի» հետ Լա լիգայի 36-րդ տուրի խաղից հետո Չավին հայտարարել էր, որ հաջորդ մրցաշրջանում «Բարսելոնային» բարդ է լինելու մրցակցելը, որովհետև ակումբի ֆինանսական վիճակը թույլ չի տալիս ուժեղացնել թիմը և վերականգնել երբեմնի փառքը:
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Չավին պաշտոնապես հաստատել էր, որ փոխել է իր որոշումը և ընթացիկ մրցաշրջանի վերջում չի հեռանա կատալոնական ակումբից։ 44-ամյա մարզիչը 2021 թվականի նոյեմբերից է գլխավորում կատալոնական ակումբը։