«Նա պատմության լավագույնն է, իսկ Ռոնալդինյոն` լավագույններից մեկը». Չավին նշել է այն միակ ֆուտբոլիստին, ով գերազանցում է Ռոնալդինյոյին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին, ով այժմ քաթարական «Ալ – Սադի» գլխավոր մարզիչն է, խոսել է իր նախկին ակումբակից Ռոնալդինյոյի մասին եւ նշել այն միակ ֆուտբոլիստին, ով գերազանցում է բրազիլացուն. «Ռոնալդինյոն լավագույններից մեկն է: Հնարավոր է նրան պակասեց կայությունը, երբ նա իր պիկի վրա էր: Կարծում եմ` Ռոնալդինյոյից լավը միայն Մեսսին է, քանի որ նա ստաբիլություն է ցուցաբերում վերջին տարիներին: Մեսսին պատմության լավագույն ֆուտբոլիստն է, իսկ Ռոնալդինյոն` լավագույններից մեկը»,- Չավիի խոսքերն է փոխանցում Globo Esporte-ն:

Հիշեցնենք, որ Չավին կատալոնական ակումբը լքել է 2015 թվականին` տեղափոխվելով քաթարական «Ալ-Սադ»:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս