Մայիսի 18-ին նշվում է թանգարանների միջազգային օրը։
Այս տոնն ամենամյա տոն է, որը հռչակվել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM – The International Council of Museums) որոշմամբ 1977 թվականի մայիսի 18-ին ԻԿՕՄ-ի 11-րդ գլխավոր կոնֆերանսի ընթացքում՝ ռուսական պատվիրակության առաջարկությամբ։ 1978 թ.-ից յուրաքանչյուր տարի այս օրը նշում է աշխարհի ավելի քան 150 երկիր, որոնց թվում է նաև Հայաստանը։
1992 թվականից սկսված յուրաքանչյուր թանգարանների միջազգային օրն ունի իր թեման։
Հայաստանում այս օրը թանգարանները բաց են մինչև 24։00, և այդպիսով ցանկացած ոք կարող է այցելել թանգարան՝ չմտածելով թանգարանների փակ լինելու մասին։
Այս տարի Հայաստանում «թանգարանների միջազգային օր» և «թանգարանային գիշեր» ծրագրերը կրում են «Թանգարաններ, կրթություն, հետազոտություն» խորագիրը։
Այս օրը թանգարանների այցելուները ոչ միայն կարող են շրջել թանգարաններում, այլև մասնակցել տարաբնույթ մշակութային միջոցառումների։
Աննա Սրապիոնյան