ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

18.05.2024-ին ՀՀ մայրաքաղաք Երևանում, Հայաստանի խուլերի միավորում ՀԿ շենքում տեղի է ունեցել հանրային միջոցառում` «թուրքական» կուսակցության (Հայաստանի պետականակենտրոն կուսակցություն) հիմնադիր համագումարի փորձ։ Կուսակցության հիմնադիրներից մեկը Թուրքիայում բնակվող, Ալիևից քաղաքացիություն խնդրած, ամենօրյա ռեժիմով ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցներին հարցազրույցներ տվող, հայ մարդու անունից ողջ աշխարհին ներկայացող և ադրբեջանցիների հետ բարեկամություն քարոզող, Նիկոլ Փաշինյանին «Հայաստանի քերոփ» նշանակած և հայերին ֆիզիկական հաշվեհարդարով սպառնացող բլոգեր Նատալի (Տաթևիկ) Ալեքսանյանն է։

Համահիմնադիրներից է Ռոման Նազարյանը, ով նախկինում եղել է մի քանի կուսակցության անդամ։
Հանրության լայն շրջանակներին հայտնի բլոգեր Արթուր Չախոյանը, «ՀԱՅԱՍԱ» Հասարակական կազմակերպության հիմնադիրներ Արթուր Ռ. Գրիգորյանը, Մարինա Խաչատրյանը ու Սարգիս Բեգրակյանը և ակտիվիստ Արթուր Գրիգորյանը երեկ կարողացել են կասեցնել վերոնշյալ «թուրքական» կուսակցության հիմնադիր համագումարի կայացումը։ Նրանք ցանկացել են ներկա գտնվել կուսակցության հիմնադրման հանրային միջոցառմանը և ներկաներին իրազեկել այդ կուսակցության թուրքական արմատների մասին։
Նշենք, որ հիմնադիր համագումարին ներկա է գտնվել անհրաժեշտ 300-ից ընդամենը 30-40 հոգի, որի պարագայում կուսակցության հիմնադիր համագումարը համարվում է չկայացած։

Համագումարի կազմակերպիչներից մի քանիսը և Հայաստանի խուլերի միավորում ՀԿ նախագահ Մարինե Ավետիկի Հարությունյանը դրսևորել են խիստ ագրեսիվ վարք, խոչընդոտել են իրազեկում իրականացնող հասարակական գործիչների գործունեությանը և իրականացրել են հարձակում նրանց վրա (փաստագրված է տեսանյութերով)։
Մարինե Հարությունյանի և Ռոման Նազարյանի կողմից հրավիրվել է ոստիկանություն։ Պարեկներից մեկի նկատմամբ «թուրքական» կուսակցության կողմնակիցներից մեկը կիրառել է բռնություն, ինչի առնչությամբ նշյալ պարեկը դիմել է ոստիկանություն։
Ռոման Նազարյանի կեղծ հաղորդման հիման վրա ձերբակալվել ու ոստիկանության կենտրոնի բաժին են տեղափոխվել «ՀԱՅԱՍԱ» ՀԿ հիմնադիրներ Արթուր Ռ. Գրիգորյանը և Սարգիս Բեգրակյանը, բլոգեր Արթուր Չախոյանը և ակտիվիստ Արթուր Գրիգորյանը։
Ոստիկանական բաժանմունք են տեղափոխվել նաև «թուրքական» կուսակցության համահիմնադիր Ռոման Նազարյանը և ևս երկու անձ։
19.05.2024-ին ժամը 00:30-ին հայտնի դարձավ, որ բոլոր ձերբակալվածները 72 ժամով տեղափոխվում են ձերբակալվածների պահման վայր։

Շեշտադրենք այն փաստը, որ «ՀԱՅԱՍԱ» ՀԿ հիմնադիրներ Արթուր Ռ. Գրիգորյանը և Սարգիս Բեգրակյանը, բլոգեր Արթուր Չախոյանը և ակտիվիստ Արթուր Գրիգորյանը, ովքեր կարողացել են կասեցնել «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում, որևէ հակաօրինական արարք չեն կատարել, ինչը փաստարկվում է նաև ոստիկանությանը տրամադրված բազմաթիվ տեսանյութերով։

Աշխարհասփյուռ հայությանը կոչ ենք անում լինել զգոն և բոլոր հրանավոր օրինական միջոցներով արգելափակել թուրքական քաղաքականության մուտքը Հայաստան։

«ՀԱՅԱՍԱ» ՀԿ




Լրահոս