
Քիչ առաջ հայտնեցինք, որ 18.05.2024-ին ՀՀ մայրաքաղաք Երևանում, Հայաստանի խուլերի միավորում ՀԿ շենքում տեղի է ունեցել հանրային միջոցառում` «թուրքական» կուսակցության (Հայաստանի պետականակենտրոն կուսակցություն) հիմնադիր համագումարի փորձ։ Կուսակցության հիմնադիրներից մեկը Թուրքիայում բնակվող, Ալիևից քաղաքացիություն խնդրած, ամենօրյա ռեժիմով ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցներին հարցազրույցներ տվող, հայ մարդու անունից ողջ աշխարհին ներկայացող և ադրբեջանցիների հետ բարեկամություն քարոզող, Նիկոլ Փաշինյանին «Հայաստանի քերոփ» նշանակած և հայերին ֆիզիկական հաշվեհարդարով սպառնացող բլոգեր Նատալի (Տաթևիկ) Ալեքսանյանն է։
Բլոգեր Չախոյանն ավելի վաղ անդրադարձել էր վերոհիշյալ կնոջն ու նրա գործունեությանը: